Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր

Armenpress 20:25, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձնել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդրին։

«Հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան աշխատելու ազատ և առանց ճնշման։ Ես դա նույնպես ընդգծել եմ այսօր Բեռլինում նախագահ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Շոլցը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am